google
yahoo
bing

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ - Freedom to “Liberty”

2007թ. հուլիսի 2-ին «Սկսելա»-ի մի խումբ երիտասարդներ, «Թրանսեփերենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հկ-ն և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ ու ակտիվ քաղաքացիներ առավոտյան Ազատության հրապարակից քայլեցին դեպի Ազգային ժողովի շենք՝ պահանջելով ազատություն «Ազատության»-ը։

«Ինձ անընդհատ հարցնում են, թե արդյո՞ք նման միջոցառումներն արդյունավետ են,-ասում է Ցույցի կազմակերպիչ, «Թրանսեփերենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հ/կ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը։ - Մենք այս վիճակում ենք, որովհետեւ բոլորս մտածում ենք, որ ոչինչ չենք կարող անել, որ նման ակցիաները չեն օգնի։ Բայց որպես քաղաքացի մենք դեռ իրավունք ունենք մեր բողոքը արտահայտելու եւ պիտի արտահայտենք»։

Խոսքի ազատության ոտնահարումը խորհրդանշող ժապավեններով ցուցարարները պաստառները ձեռքներին հասան Խորհրդարանի շենքի մոտ։
Մի քանի մետր երկարությամբ պաստառին այն 79 պատգամավորների անուններն էին, ովքեր առաջին ընթերցմամբ կողմի էին քվեարկել «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը վտանգող օրինագծերին։ Բոլոր պատգամավորներն անդեմ են պատկերված, քանի որ, կազմակերպիչների համոզմամբ, նրանք քվեարկել են ուրիշի հրահանգով։

Խորհրդարանի առջեւ պաստառները փակցնելուց հետո հավաքվածները «ամոթ» բղավեցին ազգի «ընտրյալներին» եւ մի քանի անգամ միասին կրկնեցին «ազատություն»։

Մեր նորագույն պատմության ընթացքում, բոլոր այն պահերին, երբ ժողովրդավարությունից նահանջ ենք ապրել, առաջին քայլերից մեկը միշտ եղել է «Ազատության» եթերը կասեցնելը։ Այսօր էլ մենք այդպիսի ժամանակաշրջան ենք ապրում», - ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան։

Իրինան «Ազատության» ծրագրերի ունկնդիրներից է, ով միացել էր երթին։

«Իմ քաղաքացիական պարտքն է պայքարել «Ազատության» համար,-ասում է նա։ - «Ա1+»-ի ժամանակ պայքարը թույլ էր, հիմա պետք է ավելի ուժեղ լինել, թե չէ կվերածվենք բռնապետական երկրի, ու մեզ կմնա միայն այստեղից գնալ։ Իսկ մենք չենք ուզում գնալ»։

Մինչ ցուցարարները իրենց բողոքն էին արտահայտում, Խորհրդարանի շենքում սկսվեց նիստը, բայց որեւէ պատգամավոր այդպես էլ դուրս չեկավ։ Բողոքի միակ ունկնդիրները անցորդներն ու երթը ուղեկցող ոստիկաններն էին։

Ֆոտոներ/Photos

EngIn English

A group of activists organized primarily through the efforts of Sksela, Transparency International together with the cooperation and participation of many NGOs and media outlets gathered at Freedom Square and marched to the gates of Parliament on Baghramyan Avenue, with covered mouths symbolizing the silencing of free and diverse media, and bearing a 10 meter long poster which proclaimed “Nrank kvyarkelen azadutyan dem” (”They voted against Freedom”), in bold letters and then listed the names of the 200+ members of Parliament who voted for the bill on Friday.

As the Armenian National Assembly was poised to consider a new bill which would possibly restrict broadcasts by RFE/RL, demonstrators marched on the Armenian Parliament with their mouths gagged to protest attacks on media freedom in Armenia.

Leave a Reply

You must be logged in to post a comment.