google
yahoo
bing

Նախաձեռնություն. “Կովկասը` Խաղաղության գոտի” - Zones of Peace in the South Caucasus

February 24th, 2009

Նախաձեռնություն. Կովկասը` Խաղաղության գոտի

ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանում տեղի ունեցած սիմպոզիումի արդյունքում խաղարար նախաձեռնությունների մի խումբ ակտիվիստներ Բաքվից, Թբիլիսիից, Երեւանից, Մոսկվայից եւՎաշինգտոնից առաջ են քաշել ՙԽաղաղության Գոտիների՚ հայեցակարգը: ՙԽաղաղության գոտիները՚, դրանք աշխարհագրական տարածքներ են, որտեղ փորձ է արվում սահմանափակել բռնությունը` խրախուսելով խաղաղությունը, միջէթնիկ եւմիջկրոնական հանդուրժողականությունը: Նախաձեռնության անդամների համոզմամբ ՙԽաղաղության գոտիներն՚ արդեն իսկ դրական օրինակներ ունեն աշխարհի տարբեր հատվածներում եւ հավանաբար կիրառելի են նաեւՀարավկովկասյան տարածաշրջանում:

Նախաձեռնությունը Վաշինգտոնից ՙԱ1+՚-ին է ուղարկել իր անդրանիկ հայտարարությունը, որը ներկայացանում ենք ամբողջությամբ:

Կա±ն ռիսկի պատրաստ ղեկավարներ

Նախորդ շաբաթ Վրաստանի Տարածքային վերաինտեգրացիայի նախարար Թեմուրի Յակոբաշվին հայտարարեց իր երկրի կողմից առաջ քաշվող ՙԱբխազիան առանց զենքի՚ նախաձեռնության մասին:

Այս հայտարարությունն այժմ քննարկվում է ռուսական կողմի հետ, ինչը կարող է լավ հնարավորություն ստեղծել ՙխաղաղության գոտիների՚ ձեւավորման համար: Սպառազինություններից հրաժարվելուց բացի, ՙԽաղաղության գոտիները՚ դրանք աշխարհագրական տարածքներ են, որտեղ փորձ է արվում սահմանափակել բռնությունը` խրախուսելով խաղաղությունը, միջէթնիկ եւմիջկրոնական հանդուրժողականությունը:

Մեր` նախաձեռնության անդամների համոզմամբ` ՙԽաղաղության գոտիներն՚ արդեն իսկ դրական օրինակներ ունեն աշխարհի տարբեր հատվածներում եւհավանաբար կիրառելի են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում: Այսպես, եթե վրացական կառավարությունը փորձի խաղաղության գոտի հռչակել ողջ երկիրը, այլ ոչ միայն Աբխազիան, այս գաղափարը կարող է հավանության արժանանալ Աբխազիայի եւ Ռուսաստանի կողմից:

Նախորդ երկու տասնամյակների ընթացքում համոզվել ենք, որ գերտերությունների պայքարի թատերաբեմ դառնալու փոխարեն, Կովկասյան տարածաշրջանն ընդհանուր առմամբ կարող է վերափոխվել ՙԽաղաղության գոտու՚, որտեղ հնարավոր կլինի բացառել ռազմաքաղաքական ուժերի մրցակցությունը: Միջէթնիկ, միջկրոնական եւլարվածության այլ դրսեւորումների փոխարեն առաջարկում ենք գերակա դարձնել ներդաշնակ համակեցությունը, մասնավորապես ՙԽաղաղության գոտիներ՚ ձեւավորելու ճանապարհով: Գոտիներ, որտեղ յուրաքանչյուր մշակութային, կրոնական, լեզվական եւ այլ տարբերություններն առավելապես հարգված կլինեն:

Սրանից ընդամենը 60 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների այժմյան նախագահի հայրը սեւամորթ լինելու պատճառով միեւնույն ավտոբուսով չէր կարող ճանապարհորդել սպիտակ ամերիկացիների հետ: Երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպական հաշտության գործընթացը եւ Եվրամիության առկայությունն այսօր գալիս են ապացուցելու, որ ՙԽաղաղության գոտիների՚ համար Հարավային Կովկասում իրական հեռանկար կա:

Աշխարհում արդեն իսկ առկա են ՙԽաղաղության գոտիների՚ գործուն եւարդյունավետ օրինակներ. այսպես Կոլումբիայի եւ Ֆիլիպինների հարյուր հազարավոր գյուղական բնակիչներ պաշտպանված են իրենց շրջապատող բռնության դեպքերից: Շուրջ 67 գյուղական համայնքների բնակիչներ ՙԽաղաղության գոտիների՚ առկայությամբ են շարունակում իրենց խաղաղ համակեցությունը Պերուի եւԷկվադորի սահմանային լեռներում: Առավել ցցուն օրինակ է, թերեւս, խաղաղության գոտիների զարգացման արդյունքում ապառազմականացված Կոստարիկան: Ամբողջ մի երկիր, որ զարգանում է հենվելով ՙԽաղաղության գոտիների՚ փիլիսոփայության վրա: ՙԽաղաղության գոտիները՚ կարող են կենսունակ լինել հեռավոր ծայրամասերում գտնվող գյուղական բնակավայրերում, բուֆերային գոտիներում, ինչու ոչ նաեւ ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի մակարդակում:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ առաջարկվող հայեցակարգն ամենեւին էլ նոր չէ տարածաշրջանի համար: Հարավային Կովկասն իր պատմության ոչ շատ հեռու անցյալում, արդեն իսկ արձանագրել է ոչ ֆորմալ ՙԽաղաղության գոտիների՚ օրինակներ: Այդպիսիք էին Էրգնեթիի, Բագրատաշենի եւԿարմիր կամրջի շուկաները, որտեղ տեղացիները նույնիսկ ամենաթեժ պատերազմական գործողությունների ընթացքում միմյանց հետ առեւտուր էին անում, զուգահեռաբար ապահովելով հարաբերությունները միջհամայնքային մակարդակներում: Կարծում ենք, որ նմանատիպ շուկաները` ՙԽաղաղության գոտիները՚, առավելագույնս կնպաստեն կոնֆլիկտների արդյունքում միմյանցից օտարված եւշարունակաբար օտարվող հասարակական ամենատարբեր խմբերի համագործակցությանը: Որպես առաջին քայլ կարելի է սկսել Զուգդիդիի, Սադախլուի (Բագրատաշեն) եւԿարմիր Կամրջի հատվածների շուկաների օրինականացումից:

Միեւնույն տրամաբանությամբ հնարավոր է լուծումներ գտնել նաեւտարածաշրջանում առկա բուֆերային գոտիներում: Մասնավորապես պատերազմող կողմերի շփման գծերի երկայնքով ՙԽաղաղության գոտիները՚ կարող են չափազանց դրական հեռանկար ունենալ: Դիպուկահարների կրակոցների փոխարեն այս գոտիները կարող են ապառազմականացվել` ապահովելով աշխարհագրական այս շրջաններում բնակվող քաղաքացիական անձանց համակեցությունը: Նմանատիպ շրջաններում գերակա դարձնելով տեղական` համայնքային եւ միջհամայնքային օրենքները, քաղաքացիական դիտորդների միջոցով կարելի կլինի ապահովել գոտիների անվտանգությունն ու ապառազմականությունը: Հնարավոր ապօրինությունների եւ հանցագործությունների կանխարգելման նպատակով հարկ կլինի ձեւավորել ներքին անվտանգության մեխանիզմներ:

Նախաձեռնության երկարաժամկետ նպատակն է տարածաշրջանային ՙԽաղաղության գոտի՚ ստեղծելու գաղափարը, որի նպատակը կլինի Հարավային կովկասի հիմնովին ապառազմականացումը` խրախուսելով տնտեսական հետաքրքրություններն ու խաղաղության մշակույթի կայացումը: Վերը նշվածն իրականություն դառնալու պարագայում, ՙԽաղաղության գոտիների՚ բնակիչներն իրենց ունեցած ռեսուրսը կուղորդեն ոչ թե սպառազինությունների կուտակմանն ու անվերջ պատերազմելուն, այլեւհամահունչ զարգացմանն ու բաց շուկայական ավանդույթների ձեւավորմանը: Բացառելով պատերազմի վտանգը` տարածքի բնակիչները կկարողանան ազատորեն ճանապարհորդել եւ համագործակցել միմյանց հետ ինչը, քաղաքական մոտեցումների տարբերությունները կարգավորելու երկարաժամկետ հնարավորություն կընձեռի: Կարծում ենք, որ տարածաշրջանային հաշտեցումը հնարավոր կդառնա կայուն ՙԽաղաղության գոտիների՚ եւ ժամանակի առկայության դեպքում միայն:

Վստահ ենք, որ առաջին հայացքից անիրագործելի թվացող փոփոխության այնպիսի առաջարկը ինչպիսին է` պատերազմականից խաղաղարարը, մեծ խիզախություն եւռիսկեր է պահանջում: Ուստի հարց է առաջանում, արդյո±ք Հարավկովկասյան տարածաշրջանում կան ղեկավարներ, որոնք պատրաստ են գնալ այնպիսի ռիսկերի, որոնց արդյունքում ապագա սերունդները կարող են խաղաղ գոյատեւել եւ զարգանալ: Ավելին, արդյոք աշխարհի ղեկավարները պատրաստ են աջակցել նորամուծական ՙԿովկասյան Խաղաղության գոտուն՚:

Վրացական ՙԱբխազիան առանց զենքի՚ նախաձեռնությունն այնուամենայնիվ խաղաղության գոտիների միայն մեկ օրինակ է: Հետպատերազմյան այս լարված ժամանաաշրջանում սպառազինություններից հրաժարվելու զուգահեռ համակողմանի մոտեցումը կարող է հետաքրքրել բոլոր կողմերին: Երկու դեպքում էլ` մեծ կամ փոքր խաղաղության գոտիներ հաստատելը հնարավոր կլինի միայն բազմակողմ համագործակցության պարագայում, երբ բոլոր կողմերը ինքնակամ կհրաժարվեն հետագա բռնության կիրառումից:

Եվրամիությունը, որ մեր կարծիքով խաղաղ ինտեգրացիայի հրաշալի օրինակ է, մեկ օրում չէ որ ստեղծվել է: Այն իր ծնունդն առավ երկրորդ աշխարհամարտի ավերակների վրա, այն բանից հետո միայն, երբ առանձին խիզախ մարդիկ հավատացին, որ համագործակցությունը հնարավոր է: Սկսելով ածխի եւ մետաղի հայտնի գաղափարից` այդ համագործակցությունը վերաճեց շատ ավելի բազմաբնույթ եւբազմաշերտ միության: Վստահ ենք, որ Հարավային Կովկասը կարող է չափազանց տարբեր լինել ընդամենը մի քանի տասնամյակ հետո: ՙԽաղաղության գոտիների՚ աստիճանական եւհամաչափ զարգացման պարագայում հնարավոր կլինի զերծ մնալ ապագայի աշխարհաքաղաքական պայքարի եւ բռնությունների թատերաբեմ լինելուց, փոխարենը դառնալով միջէթնիկ եւմիջկրոնական համակեցության հրաշալի օրինակ: Եվ ուրեմն արդյոք պատրաստ ենք մենք այսօր գնալ ռիսկերի, որպեսզի երկու կամ երեք սերունդ հետո ներդաշնակ համակեցությունը Կովկասում ճիշտ այնքան ակնհայտ լինի, որքան ԵՄ հետպատերազմյան ինտեգրացիան է այսօր:

Նախաձեռնության հեղինակներն են`

Սյուզան Ալլեն Նան, ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի Կոնֆլիկտոլոգիայի ֆակուլտետի դասախոս

Իրակլի Կակաբաձե, ԱՄՆ Քորնեյլ համալսարանի դասախոս

Արսեն Խառատյան, ՙՍկսելա՚ եւՙՀիմա՚ երիտասարդական շարժումների անդամ

Ջամիլա Մամեդովա, Բազմակողմ դիվանագիտություն ինստիտուտի Հարավային Կովկասի ծրագրի պատասխանատու

Եկատերինա Ռոմանովա, ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի Կոնֆլիկտոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ

in English Read the rest of this entry »

Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը - Arsen Kharatyan, SKSELA leader attacked and severely injured on way to major youth rally

May 29th, 2008

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ - BAREKENDAN - MARDI GRAS

January 22nd, 2008

ԱՌԱՆՑ ՄԵՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՆՔ ՉԿԱՆՔ. ՄԻԱՑԵՔ ՄԵԶ - WE ARE NOTHING WITHOUT OUR FREEDOM OF SPEECH

December 17th, 2007

Հանուն բնության հուշարձանների պահպանման

October 15th, 2007

Ռոք հանուն ազատության – Rock for Freedom

October 6th, 2007

Սկսելայի մասին ֆիլմը YouTube–ում – Sksela on YouTube

October 5th, 2007

ԴԻՄՈՒՄ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ - An Appeal to Yerevan Residents

July 25th, 2007

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ - Freedom to “Liberty”

July 3rd, 2007

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ

July 1st, 2007

ՌՈՔԸ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԸ ԵՎ ՕՐԸ

June 26th, 2007

Ռոքը հանուն ազատության - ROCK FOR FREEDOM! unplugged and unpermitted

May 7th, 2007

Ընտրական Տոնավաճառ - Election Fair

May 7th, 2007

ԱՐԻ ԴԻՄԵՆՔ - Let’s apply

May 2nd, 2007

Հարավային Պողոտա / Southern Avenue

March 25th, 2007

Արի՛ թերթենք - Let’s read newspapers! Flash Mob

March 18th, 2007

ՑուՅցահանդես` կես կատակ / կես լուրջ - “Half-farce/Half-serious” exhibition

March 4th, 2007

Բարեկենդան / Barekendan (Mardi Gras)

February 18th, 2007